Հունիսի 10-ին, ժամը 19.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա Արսեն Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արսեն Մ.-ն բուժաշխատողներին հայտնել է, որ «Երեւան» կինոթատրոնի մոտ վայր է ընկել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան վնասվածքը պատճառել է 23-ամյա Մարտին Բ.-ն:

Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 23.00-ին, Մարտին Բ.-ն ներկայացել է բաժին եւ հայտնել, որ հունիսի 10-ին, ժամը 19.00-ին, Երեւանի Մ. Մկրտչյան փողոցում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Արսեն Մ.-ին:

Կատարվում է հետաքննություն: