Հունիսի 10-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երեւանի Խաղաղ Դոնի փողոցում գտնվող սրճարանից բերման են ենթարկել 20-ամյա Ալվարդ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա հունիսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հյուրընկալվելով Ն. Տիգրանյան փողոցի 6 շենքի մի բնակարանում՝ գողացել է 26-ամյա Ասատուր Ա.-ի 90.000 դրամ արժողության բջջային հեռախոսը:

Հեռախոսն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: