Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը 2015-ին կկազմի 1,5 տոկոս: Այդ մասին տեղեկացնում է Trend-ը՝ վկայակոչելով  Global Economic Prospects-ի հունիսյան կանխատեսումը:

Նախորդ զեկույցի համաձայն՝ երկրի տնտեսական աճի տեմպերը այս տարի կազմելու էին 4,4 տոկոս:

Թարմացված զեկույցում ՀԲ-ն սպասում է, որ Ադրբեջանի ՀՆԱ-ի աճի տեմպերը 2016-ին կկազմեն 2,6 տոկոս, իսկ 2017-ին՝ 2,7 տոկոս:

Ընդ որում, ըստ բանկի կանխատեսման՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների (որոնց կազմում ՀԲ-ն դիտարկում է նաեւ Ադրբեջանին) տնտեսական աճը կկազմի 2015-ին 1,8 տոկոս, 2016-ին՝ 3,4 տոկոս, 2017-ին՝ 3,6 տոկոս:

Ինչպես նշված է զեկույցում, Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների լարվածությունը, դրա հետեւանքով սահմանված տնտեսական պատժամիջոցները, եվրոգոտում տեւական լճացման հավանականությունը, եւ նաեւ հումքային ապրանքների գների իջեցումը մնում են տարածաշրջանի ռիսկերի որոշիչ պայմաններ: