Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների հատուկ ուղի է ընտրել, եւ մենք հարգում ենք դա։ Այս մասին հունիսի 11-ին «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների ենթատեքստում» կոնֆերանսի ժամանակ, հայտարարեց Հայաստանում գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելլը։

«Մի կողմից Հայաստանը ՀԱՊԿ հուսալի ու ուժեղ դաշնակիցն է, իսկ մյուս կողմից Հայաստանն ընդունել է օգնության ձեռքը, որը մեկնել է ՆԱՏՕ-ն։ Մենք ստորագրել ենք Partnership for Peace  (Գործընկերություն հանուն խաղաղության) ծրագրի փաստաթուղթը; Կարծում եմ, որ Հայաստանը բավական խելացի է, որպեսզի ասի՝ ինչո՞ւ ոչ։ Բայց մյուս կողմից մենք գիտենք, որ այս երկիրը գտնվում է սպառնալիքներով լեցուն աշխարհաքաղաքական իրավիճակում»,- նշեց Ռայներ Մորելլը։

Դեսպանը նշեց, որ Հայաստանը, ԵՏՄ անդամ լինելով, Հայաստանը ձգտում է զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ։ «Հայաստանը մոդել պետություն է, եւ մենք պետք է հասկանանք, թե ինչ կարելի է անել»,- ասաց դեսպանը՝ հույս հայտնելով, որ այս հարցում լավ նորություններ կլինեն։;