Ամփոփվել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատված նախնական մասնագիտական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական ուսումնական  հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության արդյունքները:

Ընդհանուր առմամբ քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 66 հավակնորդ, որոնցից հավաստագիր է ստացել 55 մասնակից, 6 հավակնորդ չի հաղթահարել նվազագույն շեմը: Քննություններին չի ներկայացել 5 մասնակից: