Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընտրություններից 4 օր անց առաջին անգամ տեսախցիկների առաջ է հայտնվել։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան առանց կառավարության, Թուրքիան առանց գլխի թողնել ցանկացողները, ովքեր իրենց էգոներին են դատապարտված, չեն կարող պատասխան տալ ոչ պատմությանը, ոչ էլ ազգին։

«Դրա համար բոլորը պետք է իրենց էգոները մի կողմ թողնեն եւ ստեղծեն կառավարություն, կանգնած տեղից շարժեն գործընթացը։  Ազգային եկամուտը հասել է 800 մլրդ դոլարի, արտահանումը 160 մլրդ-ի, գործազրկությունը մի նիշանոց թվի է իջել եւ ոչ մի քայլ պետք է չանել երկիրը հետ տանելու համար»,-նշել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է իր եւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից ընտրված պատգամավոր Դենիզ Բայկալի հետ հանդիպմանը՝ շեշտելով, թե դա սովորական հանդիպում էր՝ պայմանավորված նրանով, որ Դենիզ Բայկալը ամենատարեց պատգամավորն է, ով պետք է նախագահի պատգամավորների երդմնակալությանը։