Հունիսի 13-ին, ժամը 12.00-ին «Դինամո» մարզադաշտում (հասցեն` ք. Երեւան, Վարդանանց 69) կմեկնարկի Հայաստանի Ճապոնական կարատեի ասոցիացիայի բաց առաջնությունը:
Առաջնությունն անցկացվում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության, JKA Armenia-Ճապոնական կարատեի ասոցիացիայի եւ «Ունիսոն» ՀԿ նախաձեռնությամբ` «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի շրջանակում: Մրցաշարին մասնակցում է Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող ավելի քան 300 մարզիկ, որոնց թվում է նաեւ ՏԿԱԻՆ հաշմանդամություն ունեցող 15 աշխատակից:
Առաջնության բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը:





























