Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության կողմից պատգամավոր դարձած հայուհի Սելինա Օզուզուն Դողանը հարցազրույց է տվել Ստամբուլի հայկական «Ակոս»-ին։

Սելինա Դողանը, անդրադառնալով ընտրությունների արդյունքին, նշել է, թե ինքը միշտ շեշտել է, որ արդեն անցել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դարաշրջանը եւ դրա պատասխանը ամենալավտ տվեցին քվեատուփերը։ Նա շեշետել է, թե ներկա պահին ամենակարեւոր քաղաքական դերակատարումն ունի CHP-ն՝ հիշեցնելով, որ կուսակցության ղեկավարությունը գոհ է արդյունքներից։

Հայ կին պատգամավորը նշել է, թե ցանկանում է աշխատել ատելության սերմանման եւ խտրականության դեմ պայքարի օրինագծի վրա՝ ընդգծելով, որ կուսակցության որոշմամբ էլ կկատարի տարբեր պարտականություններ։ «Սակայն արդարադատության, Սահմանադրության եւ մարդու իրավունքների հանձնաժողովներում եմ ուզում ընդգրկվեմ» ամփոփել է Սելինա Դողանը։

Նշենք, որ հայուհին ծնվել է 1977-ին, Ստամբուլում: Ամուսնացած է, ունի երկու երեխա: Աշխատում է փաստաբանական գրասենյակում: Հայերենից եւ թուրքերենից բացի տիրապետում է նաեւ անգլերենին եւ ֆրանսերենին: