Նախկին կնոջն ու աներոջը դանակահարած Վաղինակ Հովհաննիսյանը հայտնաբերվել եւ կալանավորվել է դեպքից մեկ ամիս անց:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հովհաննիսյանն ապրիլի 10-ին Այնթափի փողոցներից մեկում վիճաբանել է նախկին կնոջ հետ: Վեճի ընթացքում Հովհաննիսյանը դանակահարել է նախկին կնոջն ու աներոջը:

Ապրիլի 11-ին քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվել հետախուզում:

Մայիսի 19-ին Հովհաննիսյանը հայտնաբերվել է Արարատի մարզի Գեղանիստ գյուղում եւ բերման ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:

Հովհաննիսյանը կալանավորված է: Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: