Իրանի նախկին նախագահ եւ ազդեցիկ գործիչ այաթոլլա Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի որդուն՝ Մեհդի Հաշեմիին 10 տարվա ազատազրկման են դատապարտել՝ տնտեսական հանցագործության համար: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Գլխավոր դատախազ Մոհսեն Էջեի խոսքով, Հաշեմիին մեղավոր են ճանաչել կաշառակերության, պետական միջոցների հափշտակման, մեքենայությունների եւ պետական անվտանգության խախտման մեջ:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Հաշեմիի գործով դատավորությունը սկսվել է անցյալ տարվա օգոստոսին, Իրանի հեղափոխական դատարանում, որը սովորաբար զբաղվում է պետական անվտանգության ոլորտի հանցագործություններով: Լսումներն անցկացվել են դռնփակ:

2012 թվականին իրավապահներն արդեն ձերբակալել եւ հարցաքննել էին Մեհդի Հաշեմիին: Եռամսյա բանտարկությունից հետո նրան ազատ էին արձակել, սակայն դատաքննությունը չէր ավարտվել: