Հայաստանի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանն ավարտվեց: Նստաշրջանի փակմանը հնչեց պետական օրհներգը:
Նշենք, որ, սովորույթի համաձայն, օրհներգի բառերը հստակ արտասանում էր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, դրանք արտաբերում էր նաեւ խոսնակ Գալուստ Սահակյանը:
Մյուս պատգամավորներից օրհներգի խոսքերը բաց չէր թողնում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, երգում էր նաեւ «Ժառանգություն»-ից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նշենք, որ հունիսի 15-ին խորհրդարանը կրկին կհավաքվի՝ արտահերթ նստաշրջանի, որի ընթացքում քննարկվելու են մի շարք անհետաձգելի օրինագծեր, որոնք պատգամավորները չեն հասցրել քննարկել գարնանը:





























