Հունիսի 7-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից տասնվեցում հաղթել են ՀՀԿ-ի կողմից առաջադրված կամ սատարված թեկնածուները։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ մամուլի խոսնակի խոսքով՝ այսօր կայացած ԳՄ նիստի ժամանակ հենց այդ ընտրությունների արդյունքներն են ամփոփվել։

«Քննարկվել են նաեւ ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր»,- ասաց նա։