Փրկարար ծառայությունը հունիսի 11-ին, ժամը 20.22-ին տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի շուկայի մոտակայքում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` կռունկից ցած նետվելով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կ. Մ.-ը (ծնվ. 1964թ.) փորձում է ինքնասպան լինել Ռոտոնց թաղամասի կիսակառույց հյուրանոցի տանիքից ցած նետվելով:

Հրշեջ-փրկարարները եւ ոստիկանները Կ. Մ.-ին իջեցրել են տանիքի վրայից: