ԱՄՆ Թեքսաս նահանգի Պորտ Արթուր քաղաքի բնակիչը ջերմային հարված է ստացել՝ չկարողանալով ներսից բացել իր Chevrolet Corvette սպորտային մեքենայի դուռը, գրում է New York Daily News-ը։ Նրա հետ միասին մահացել է նաեւ նրա շունը։
72-ամյա Ջեյմս Ռոջերսը ռեստորանում էր մոռացել իր բջջային հեռախոսը եւ չի կարողացել օգնություն կանչել։ Պարբերականի տեղեկություններով՝ դռներն ագելափակվել են սնուցման լարի անսարքության պատճառով, փոխանցում է Gazeta-ն։
Նշվում է, որ այս մոդելի մեքենայի դռներն ու պատուհանները կարող են բացվել նաեւ մեխանիկական ճանապարհով, անգամ եթե բացակայում է մարտկոցից եկող սնուցումը։





























