Դոմինիկյան Հանրապետությունում ավտոբուսը բախվել է բեռնատարին, որի հետեւանքով  զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 20-ը։

Երկրի տրանսպորտային գերատեսչությունից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Սանտո-Դոմինգոն նավահանգստային Սամանա քաղաքին միացնող մայրուղու վրա։

Մահացածների թվում կա 8 կին եւ մեկ 10-ամյա երեխա, գրում է AP-ն։ Տարվում է հետաքննություն։