Նավթի համաշխարհային գները բացասական դինամիկա են ցուցադրում, նվազելով Միջազգային էներգետիկ գործակալության հունիսյան կանխատեսումների ֆոնին: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:
Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,38 տոկոսով՝ հասնելով 64,86 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,48 տոկոսով՝ հասնելով 60,48 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Միջազգային էներգետիկ գործակալությունը հունիսի 11-ին բարձրացրել է 2015-ին նավթի համաշխարհային պահանջարկի մասին կանխատեսումը օրական 300 հազար բարելով: Նախկինում այդ ցուցանիշը կազմում էր օրական մինչեւ 94 մլն բարել:
Այսպիսով, այս տարվա ընթացքում նավթի պահանջարկի աճը 2014-ի համեմատությամբ կկազմի մոտ օրական 1,4 մլն բարել:





























