Չինաստանի Հուլուդաո քաղաքում պայթյունի հետեւանքով բնակելի տուն է փլուզվել։ Միջադեպի պատճառները դեռեւս հայտնի չեն։ Փլուզումից զոհվել է 1 մեկ մարդ, վիրավորվել 12-ը, հայտնում է Xinhua գործակալությունը։

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են տարվում։ Փլատակների տակից հաջողվել է փրկել 9 վիրավորի։ Ըստ իշխանությունների տեղեկությունների՝ փլատակների տակ հնարավոր է լինի եւս 3 մարդ, գրում  է ՏԱՍՍ-ը։

Ըստ նախնական վարկածի՝ պայթյունի պատճառ կարող էր լինել գազի արտահոսքը։