Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մի շարք գյուղերում երեկ՝ հունիսի 11-ին, երեկոյան, խոշոր կարկուտ է տեղացել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Տավուշի մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանն ասաց, որ տեղացել է ընկույզի չափով կարկուտ, այժմ ուղեւորվում են գյուղեր՝ տեղում ծանոթանալու կարկուտի հասցված վնասին:

Կարկուտը հիմնականում վնասել է Նոյեմբերյանի տարածաշրջանի մոտ 15 գյուղ՝ Արճիս,

Լճկաձոր, Դեբետավան, Բագրատաշեն, Պտղավան, Հաղթանակ, Դեղձավան. Զորակն , Բերդավան, Կողբ եւ այլն: Տեղացած կարկուտը ոչ միայն վնասել է բերքը, թե պտղատու ծառերը, թե մշակաբույսերը, այլեւ վնասել է տանիքներ, պատուհաններ, դպրոցի շենքեր: Երեկոյան մի քանի գյուղերում անգամ էլեկտրականությունը դադարեցվել է: