Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Հունաստանի պարտքի շուրջ բանակցություններն անհրաժեշտ է վերսկսել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Բանակցությունները կսկսվեն նորից, սկզբում տեխնիկական, հետո նաեւ քաղաքական մակարդակով։ Կարեւոր է առաջիկա օրերի ընթացքում համաձայնության գալ»,- հայտարարել է նա։
Հունաստանի պարտքի շուրջ բանակցությունները փակուղի էին մտել այն բանից հետո, երբ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը հրաժարվել էր աջակցել հունական առաջարկները՝ դրանք համարելով անընդունելի, որից հետո լքել էր Բրյուսելում ընթացող բանակցությունները։





























