Ուկրաինայի ՆԳՆ-ն ձերբակալել է նավոբազայի ղեկավարին, հայտարարել է ՆԳ նախարար Արսեն Ավակովը, հաղորդում է «112 Ուկրաինան»-ն:

Ձեռնարկության աշխատակիցների հարցաքննությունների ընթացքում պարզվել է, որ աշխատանքներն իրականացվել են առանց անվտանգության կանոները պահպանելու: Նավթոբազայի որոշ ղեկավարների տներում խուզարկություններ են տեղի ունեցել, որոնց ժամանակ առգրավվել են փաստաթղթեր եւ իրեր, որոնք քննությունը կարեւոր է համարել հետաքննության համար:

«Փաստացի ձեռնարկության ղեկավարությունն իրականացրել է Յուրի Շկեւրան, որը 2009-ից պաշտոնապես զբաղեցրել է ՍՊԸ-ի փոխտնօրենի պաշտոնը: Երեկ նշված անձը ձերբակալվել է»,-հայտարարել է Ավակովը: