Ֆրանսիական Ալպերում կործանված Germanwings ընկերության А320-ի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցը համացանցում մահացու վտանգավոր դեղամիջոցների մասին տեղեկություններ է փնտրել, գրում է Süddeutsche Zeitung-ը։
Նրա պլանշետում մնացած տեղեկություններն ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, որ Լուբիցը մտածում էր ինքնասպանության մասին եւ մինչեւ վերջին պահը դրա իրականացման միջոցների մասին էր մտորում, նշում է թերթը։
Լուբիցը բազմաթիվ բժիշկների էր այցելում, եւ նրա հոգեկան վիճակը գնալով վատթարանում էր։ Արդյունքում օդաչուն որոշել էր ինքնուրույն լուծել իր ողորմելի գոյության հարցերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Germanwings ավիաընկերությանը պատկանող, Բարսելոնից Դյուսելդորֆ թռչող Airbus А-320 օդանավը ընկել էր ֆրանսիական Ալպերում: Օդանավում այդ պահին եղել էր 150 մարդ, որոնք բոլորը մահացել էին: Ենթադրվում է, որ երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը փակվել է օդաչուների սենյակում եւ դիտավորյալ օդանավն աղետի տարել:





























