Հունիսի 10-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 30-ամյա Արման Ա.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան շենքի բակից գողացել են: Ավտոմեքենան կայանված է եղել Ավան-Առինջի այգուն հարակից տարածքում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ բաժանմունք է ներկայացել 26-ամյա Գերասիմ Մ.-ն: Նա հայտնել է, որ ավտոմեքենան փախցրել է ինքը եւ թողել Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սեւակ թաղամասի 8-րդ փողոցի թիվ 3/1 հասցեի դիմաց` սարքին վիճակում:
Կատարվում է հետաքննություն:





























