Հունիսի 11-ին, ժամը 17.00-ին, Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 64 տան դիմաց «ՄԱԶ-5334» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԳԱԶել»-ի 2 ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: