Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության` 12, շորթման` 1, կողոպուտի, խարդախության եւ դրամանենգության 2-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի եւ գողության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետեւանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: