Երեւանում հանկարծամահ է եղել ԱՄՆ քաղաքացի: NEWS.am-ի տեղեկություններով՝

հունիսի 11-ին,  ժ.21.55-ին շտապ օգնության «Կենտրոն» ենթակայանից հաղորդում է ստացվել, որ թիվ 2 խումբը կանչով մեկնել է Հանրապետության փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հարազատների ներկայությամբ ժ.21.40-ին հանկարծամահ է եղել ԱՄՆ քաղաքացի, 70-ամյա Ժենյա Գ.-ն: Նա բնակվում էր այդ հասցեում, թոշակառու էր:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է նախաքննություն: