Արարատի մարզում այսօր՝ հունիսի 12–ին, երկու եղբայր ընկել է Վեդի գետը ու մահացել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հաստատեցին Գոռավանի գյուղապետարանից:

7-ամյա եւ 9-ամյա տղաները եղբայրներ էին, մայրը շուտ է մահացել, նրանք մեծացել են հոր խնամակալությամբ: Դեպքի ժամանակ հայրը եղել է աշխատավայրում:

Մեզ փոխանցեցին, որ երեխաները լողում էին գետում, երբ դեպքը եղել է: Ոստիկանության Արարատի մարզային վարչության Վեդիի բաժանմունքից էլ հայտնեցին, որ խորը ջրափոս է եղել՝ մոտ 2 մետր խորությամբ, երեխաները լողալուց խեղդվել են: