Մոլդովայի սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը կողմ է արտահերթ ընտրություններ անցկացնելուն։

Նշենք, որ Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը հայտարարել էր իր հրաժարականի մասին։

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները լավագույն լուծումն է գործող կոռումպացված իշխանությունից ազատվելու  համար»,-  հայտարարել է Դոդոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա երկրի քաղաքացիներին կոչ է արել առաջիկա տեղական ընտրություններում չքվեարկել եվրոպամետ կուսակցությունների օգտին։

Տեղական ինքնակառավարման ընտրությունները Մոլդովայում կայանալու են հունիսի 14-ին։