Հունիսի 11-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1961 թ. ծնված Ծատուր Գ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 9-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Տափերական գյուղում, կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, 1963 թ. ծնված Տիգրան Ա.-ն Ծատուր Գ.-ին հրել-վայր է գցել:

Վերջինիս տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն: