Ամերիկյան Միսսուրիի նահանգում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել, որի հետեւանքով մահացել է 4 մարդ, այդ թվում 2 երեխա:
Միջադեպը տեղի է ունեցել Թեքսասի շրջանում: Մահացել են մայրը, հայրը եւ երկու երեխաները՝ տղա եւ աղջիկ: Եւս մեկ երեխա վիրավորվել է: Վերջինիս սեռն ու տարիքը չի հաղորդվում:





























