ԱՄՆ Նյու Յորք նահանգի իշխանությունները կալանավորել են Դանեմոր քաղաքի Clinton Correctional Facility խիստ ռեժիմի բանտի աշխատակցուհուն՝ 2 վտանգավոր բանտարկյալների փախուստին աջակցելու համար։

Տեղի ոստիկանության տվյալներով՝ 51-ամյա Ջոյս Միտչելը բանտի տարածք է անցկացրել էլեկտրական գործիքներ, որոնցով կազմակերպվել է փախուստը։

48-ամյա Ռիչարդ Մեթն ու 34-ամյա Դեւիս Սուիթը, որոնք սպանության համար դատապարտվել էին 25 տարվա եւ ցմահ ազատազրկման, փախել էին բանտից հունիսի 6-ին։ Նրանք ծակել էին խցիկի պատը, սղոցել մետաղական խողովակները եւ հեռացել կոյուղու միջոցով, հայտնում է ՆՏՎ-ն։