Երեք դիմակավոր անձ «Կալաշնիկով» տեսակի ավտոմատներով հունիսի 12-ի երեկոյան թալանել են Կրետե կղզու Խերսոնիսոս քաղաքի հյուրանոցներից մեկի ոսկերչական խանութը։

Կողոպտիչները մտել էին հյուրանոց եւ օդում կրակ բացելով՝ ուղղվել ոսկերչական խանութ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կողոպուտից հետո ոստիկանությունը ձերբակալել է նրանց։ Չարագործները Ալբանիայի եւ Հունաստանի քաղաքացիներ են եղել։