Հնդկաստանում ամիակի արտահոսքից հունիսի 13-ին 5 մարդ է զոհվել, եւս 100-ը վիրավորվել են։ Այս մասին գրում է Press Trust of India-ն։ Ամիակի արտահոսքը տեղի է ունեցել ավտոցիստեռնից, որը արգելափակվել էր էստակադի տակ։
Միջադեպը պատահել է Հնդկաստանի հյուսիսում՝ Լուդհիանա քաղաքի մոտակայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Տուժածները հոսպիտալացվել են։





























