Հունիսի 12-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «BYD F3 GL-I» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երեւան ճանապարհի 21-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել աջակողմյան ծառերին, որից հետո՝ էլեկտրասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: