Չինաստանում պարզել են Յանցզի գետում խորտակված «Արեւելքի աստղ» զբոսանավի բոլոր 441 զոհված ուղեւորների ինքնությունը։ Մասնագետներին հաջողվել է պարզել զոհերի ինքնությունը ԴՆԹ փորձաքննության միջոցով։

Այս պահին հայտնաբերվել են 441 ուղեւորների մարմինները, եւս մեկ մարդ անհետ կորած է համարվում։ Փրկարարները ջրից փրկել են 14 ուղեւորի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ ջերմանավը խորտակվել էլ հունիսի 1-ին պտտահողմի պատճառով։