Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ավարտին են հասցնում հակառուսական նոր պատժամիջոցների նախապատրաստումը, որոնք կարող են կիրառվել Ուկրաինայի հակամարտության սրացման դեպքում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը եւ ԵՄ-ում իր աղբյուրները։
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ նոր պատժամիջոցները նախատեսում են ընդլայնել ՌԴ քաղաքացիների եւ ընկերությունների սեւ ցուցակը։ Դիտարկվում են նաեւ Ռուսաստանի ֆինանսական, էներգետիկ եւ պաշտպանական սեկտորների դեմ պատժամիջոցների ընդլայնումը։
Պատժամիջոցների քննարկումը սկսվել է Դոնեցկի մոտ մարտական գործողությունները վերսկսվելուց հետո, սակայն չի կիրառվել, քանի որ մարտական գործողությունները դադարեցվել էին, փոխանցում է LENTA-ն։





























