Կիեւի մարզի Կրյաչկի գյուղում գտնվող նավթաբազայում հրդեհը վերսկսվել է, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը: Ավելի վաղ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ հունիսի 12-ի երեկոյան նավթաբազայում բաց կրակի օջախներ այլեւս չկան:

«Բառացիորեն 5 րոպե առաջ կրակը նորից բռնկվեց: Արդեն մի քանի ավտոբուսներով փրկարարներ են ուղեւորվել դեպքի վայր»,-հաղորդում է հեռուստաալիքը:

Նշենք, որ Կիեւի մարզի Կրյաչկի գյուղում գտնվող «ԲՌՍՄ-նավթ» նավթաբազայում հրդեհը բռնկվել է հունիսի 8-ին, այրվել է 650 տոննա տարողությամբ վառելիքի պահեստարանը: Հաջորդ օրվա առավոտյան պայթել են ցիստեռները: Վերջին տվյալներով հրդեհից տուժել է 20 մարդ, 4 մարդ տեղում մահացել է, եւս մեկը մահացել է հիվանդանոցում: