Հայաստանը պիտի դիտարկի էլեկտրականության բազմաստիճան սակագներին անցնելու հնարավորությունը։ Այս մասին հունիսի 13-ին լրագրողներին հայտարարեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։ «Եթե ինչ-որ մեկը քիչ է սպառում, ուրեմն նա իրեն կարող է այդ քիչը թույլ տալ։ Նման մարդկանց պետք է ընդառաջել։ Այս համակարգը կիրառվում է հարեւան Վրաստանում եւ բավական հաջող»,- հայտարարեց Չիլինգարյանը։
Նշենք, որ Վրաստանում եռաստիճան սակագինը ներառվել էր 2006թ. ամռանը՝ Կախա Բունդուկիձեի բարեփոխումների ժամանակ։ Իսկ 2013թ. սակագները Վրաստանում նույնիսկ նվազեցին։





























