ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են վերանայել 2011թ. Յելլոուսթոուն գետում նավթ թափելու համար Exxon Mobil նավթային ընկերությանը նշանակած 1 մլն դոլար տուգանքը։ Իշխանությունները կարծում են, որ ընկերությունը չի կարողացել վերլուծել ռիսկի մակարդակը, որը կգնահատեր խողովակատարի վնասման ու այդ սեզոնին բնորոշ վարարումների ժամանակ նավթի արտահոսքի հավանականությունը։
Որոշումը վերանայելու խնդրանքը մերժվել է, եւ այս վճիռը վերջնական է, ասված է ԱՄՆ պայթյունավտանգ նյութերի եւ մատակարարումների համակարգի անվտանգության վարչության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























