Շվեդիայի Գյոթեբորգե քաղաքում մեքենայի պայթյունից 4 մարդ է զոհվել, որոնց թվում՝ մեկ երեխա։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

«4 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, զոհվել են մեքենայի պայթյունից։ Ոստիկանությունը հետաքննություն է վարում»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ, գրում է Associated Press-ը։

Դեպքը պատահել է հունիսի 12-ին։ Մեքենան պայթել էր մայրուղու վրա եւ ոչնչացել հրդեհից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։