ԱՄՆ-ը սխալմամբ Սիբիրյան խոցի մահացու վտանգավոր սպորները ուղարկել է նաեւ Ճապոնիա։
Գնդապետ Սթիվ Ուորենի խոսքով՝ 2005թ. ակտիվ սպորները ուղարկել էին Տոկիոյից 40 կմ հարավ-արեւմուտք գտնվող ԱՄՆ ռազմաբազա։ Ընդ որում, այն, որ սպորները ակտիվ են, հնարավոր է եղել պարզել հետազոտությունների արդյունքում։ Մահացու բացիլների նմուշը ոչնչացրել են 2009թ., հայտնում է Reuters-ը։ Ամերիկացի զինվորականը հայտնել է, որ այս պահին Ճապոնիայում Սիբիրյան խոց չկա, հայտնում է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն։





























