Իրավաբան Մանուելա Կարմենան Իսպանիայի մայրաքաղաքի քաղաքային խորհրդում կայացած քվեարկության արդյունքում դարձել է Մադրիդի քաղաքապետ։ Սրանով վերջ դրվեց Ժողովրդական կուսակցության 24-ամյա կառավարմանը։
Ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչ 71-ամյա Կարմենան երիտասարդ տարիներին եղել է կոմունիստական կուսակցության անդամ։ Նա Ֆրանսիսկո Ֆրանկոյի բռնապետության տարիներին պաշտպանում էր մարդու իրավունքները։ 1986թ. նա մարդու իրավունքների ոլորտում ազգային մրցանակ էր ստացել։
Մայիսի 24-ին կայացած շրջանային ընտրություններում Մանուելա Կարմենան Ahora Madrid շարժման ցուցակում առաջին տեղն էր զբաղեցնում։ Այս շարժումը ստացավ ընդդիմադիր միավորված կուսակցությունների աջակցությունը։ Թեպետ Ժողովրդական կուսակցությունը Մադրիդում հաղթանակ էր տարել, Ahora Madrid-ը կարողացավ Իսպանիայի սոցիալիստական կուսակցության հետ համաձայնության գալ կոալիցիա ստեղծելու հարցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























