Ռուսաստանը Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Բրյուսելին գաղտնի առաջարկ է արել Մոսկվայի, ԵՄ-ի եւ Կիեւի միջեւ առեւտրային հարաբերությունները կարգավորելու հարցով։ Այս մասին գրում է գերմանական Der Spiegel պարբերականը, գրում է Վեստի-ն։

Թերթի աղբյուրները հայտնում են, որ Կրեմլի 52 էջանոց փաստաթուղթը Բրյուսելը ստացել է հունիսի 3-ին։ «Պայմանագրի նախագիծը 2016թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագրի տնտեսական բաղադրիչից հետո ռուսական շահերը պահպանելու փորձ է»,- ասված է հոդվածում։