ԱՄՆ Թեքսաս նահանգի Դալլաս քաղաքի ոստիկանության կենտրոնական բաժանմունքի մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել։

Ոստիկանապետ Դեւիդ Բրաունը հայտարարել է, որ հարձակման դրդապատճառները հայտնի չեն։ Պայթուցիկն ավելի ուշ պայթել էր, երբ ոստիկանները փորձել էին ռոբոտի միջոցով չեզոքացնել այն։ Այս մասին հայտնում է  Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դալլաս քաղաքի ոստիկանության կենտրոնական բաժանմունքի մոտ հրազենային զենքից կրակոցներ էին լսվել։