Հուրգադա քաղաքում ուղեւորատար ավտոբուս է շրջվել: «Ալ Յաում աս-Սաբիա» պարբերականի փոխանցմամբ, ՃՏՊ-ի հետեւանքով 11 մարդ է մահացել, նույնքան էլ տուժած կա:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, վթարի պատճառը հայտնի չէ: Նախնական տվյալներով, բոլոր զոհվածները տեղի բնակիչներ են:

Միայն պաշտոնական տվյալների համաձայն, ամեն տարի Եգիպտոսի ճանապարհներին շուրջ 8 հազար մարդ է մահանում: Ճանապարհային միջադեպերի մեղավորները հիմնականում վարորդներն են, որոնք կոպտորեն խախտում են երթեւեկության կանոնները՝ անտեսելով արագության սահմափակումները, «կտրելով» մյուս մեքենաների ճանապարհը, վտանգավոր մանեւրումներ կատարելով եւ դուրս գալով ճանապարհի հանդիպակաց գոտի: