Վրաստանի ՆԳՆ-ն հատուկ գործողություն է իրականացրել Պանկիսի կիրճում, որի արդյունքում ձերբակալվել է մի քանի մարդ. Նրանք կասկածվում են տեղի բնակիչներին հավաքագրելու եւ Սիրիա ուղարկելու մեջ:
Ինչպես հաղորդում են «Գռուզիա Online»-ը՝ վկայակոչելով «Ռուստթավի 2» հեռուստաալիքը, ձերբակալվածներից մեկը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի՝ Թարհան Բատիրաշվիլիի եղբայրն է: Ձերբակալվածների մեջ է նաեւ Գայոզ Բորչաշվիլին, որին անվանում են «ԻՊ»-ի ներկայացուցիչը Վրաստանում»:
Վրաստանի իրավապահ մարմինները հատուկ գործողություն են իրականացնում նաեւ Թբիլիսիում: Այս պահին փերբակալված է 5 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թարհան Բատիրաշվիլիի գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար ԱՄՆ-ը 5 մլն դոլարի պարգեւատրում էր խոստացել:





























