Մոլդովայում հայտնի գործարար եւ բարերար Իլան Շորը, որը ռուսաստանցի երգչուհի Ժասմինի ամուսինն է, հաղթում է Օրգեեւ քաղաքի ընտրություններում: Այս մասին հայտնել են երկրի ԿԸՀ-ից:
Մոլդովայում հունիսի 14-ին տեղական իշխանության մարմինների ընտրություններ են տեղի ունեցել: ԿԸՀ տվյալներով, ընտրություններին մասնակցությունը կազմել է 48,9 տոկոս, որին մասնակցել է գյուղերի, քաղաքների ղեկավարների եւ տեղական ավագանիների 898 թեկնածու:
Ընտրական արձանագրությունների 20 տոկոսի հաշվարկից հետո Շորը հավաքել է 61 տոկոս ձայն: Նրա մրցակից թեկնածուներն ստացել են համապատասխանաբար 12,3 եւ 7,2 տոկոս ձայն :





























