Հունաստանում մի խումբ անարխիստներ հարձակվել են Հունգարիայի սոցիալիստական շարժում կուսակցության գրասենյակի վրա եւ հրդեհել ERT Հունաստանի պետական հեռուստաընկերության միկրոավտոբուսը
Ոստիկանության տեղեկություններով՝ մոտ 20 անարխիստ՝ սեւ դիմակներով, «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել ERT-ի միկրոավտոբուսի վրա, որը գտնվում էր կուսկացության գրասենյակի մոտ՝ նոր ղեկավարի ընտրությունները լուսաբանելու նպատակով։ Լրագրողները հասցրել են լքել հրդեհված մեքենան եւ թաքնվել շենքի ներսում։ Երբ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները մոտեցել են գրասենյակին, չարագործները դիմել են փոխաուստի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։





























