Թբիլիսիի կենտրոնում Վերե կիրճի մեջ, հայտնաբերվել է ջրհեղեղից զոհված եւս մեկ մարդու դիակ, հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Զոհի մարմինը հայտնաբերվել էր մեքենայի մեջ այն բանից հետո, երբ ջրի մակարդակը նվազել էր։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, որոնք տիղմի  միջից դուրս են բերում ավտոմեքենաները, որպեսզի պարզեն, թե կան արդյոք այլ զոհեր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հունիսի 14-ի գիշերը ջրհեղեղի հետեւանքով մի քանի մեքենա ընկել է գետի հունը եւ հայտնվել ավազի ու տիղմի շերտի տակ։

Այսպիսով՝ ոչ պաշտոնական տվյալներով՝ կա 15 զոհ։ Եվս 20 մարդ անհետ կորած է համարվում։ Հեղեղի հասցրած վնասը գնահատվում է 22 մլն դոլար։