Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւի քաղաքապետի ընտրությունները կկայանան 2 փուլով։ Հունիսի 28-ին այդ պաշտոնի համար կպայքարեն Սոցիալիստների կուսակցության թեկնածու, կոմունիստական կառավարության նախկին վարչապետ Զինաիդա Գրեչաննայան եւ Լիբերալների կուսակցության ներկայացուցիչ Դորին Կիրտոակեն, որը քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2007թ.-ից։
Քվեաթերթիկների 62 տոկոսը մշակելուց հետո Գրեչաննայան հավաքել է ձայների 39 տոկոսը, իսկ Կիրտոակեն՝ 36 տոկոսը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Նշենք, որ հունիսի 14-ին Մոլդովայում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։





























