Աննախադեպ բան է, որ Թուրքիայի խորհրդարան են անցել հայկական արմատներ ունեցող երեք պատգամավոր։ Այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի խորհրդարանում յուրաքանչյուր ձայն կարեւոր է։
«3 պատգամավորների հայկական ծագումն ինքնին հետաքրքիր նշան է ոչ թե Էրդողանի քաղաքականության մեջ, այլ հասարակության մեջ փոփոխություններ ակնկալելու իմաստով»,- ասաց Սաֆարյանը։
Քաղաքական վերլուծաբանը համոզված է, որ հայ պատգամավորները հոգատար կլինեն հայկական համայնքի նկատմամբ, սակայն կվարեն իրենց կուսակցությունների քաղաքականությունը։
Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է 3 հայ պատգամավոր՝ իշխող Արդարություն եւ զարգացում (AKP) կուսակցության կողմից ներկայացված Մարգար Եսայանը, ընդդիմադիր Ժողովորդա-հանրապետական (CHP) կուսակցության կողմից ներկայացված Սելինա Դողանը եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության կողմից ներկայացված Գարո Փայլանը:





























